ՀՌԱՀ-ի 2 թափուր տեղի մրցույթին մասնակցում է նաեւ Դավիթ Ամալյանը, սակայն արդեն որոշված է՝ ովքեր կնշանակվեն. «Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» թերթը գրում է.
«Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների 2 թափուր տեղերի համար մրցույթին մասնակցում են երգահան Դավիթ Ամալյանը, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը դատի տված նախկին խոսնակ Վահե Դավթյանը, «Կարկոմավտո» ՍՊԸ իրավաբանական բաժնի պետ Վահագն Թորոսյանը, «Հայոց աշխարհ» թերթի լրագրող Անժելա Ավագյանը, փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանցը և այլք:
Մեր տեղեկություններով՝ արդեն իսկ որոշված է, թե ովքեր կնշանակվեն: Կվերանշանակվի Վլադիմիր Օհանյանը, իսկ 2-րդ տեղի համար նշվում են Ամալյանի կամ 66-ամյա Տիգրան Պետրոսյանցի անունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



