Պիկեն ամռանը կսովորի Հարվարդում
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն որոշել է ամռանը շարունակել կրթությունը Հարվարդի համալսարանում:
Իսպանիայի թագավորական գավաթի եզրափակչից հետո կատալան ֆուտբոլիստը մնացել է Մադրիդում, որպեսզի փաստաթղթային հարցերը կարգավորելուց հետո մեկնի ԱՄՆ:
Պիկեն Հարվարդում կուսումնասիրի մամուլի և մարզական բիզնեսի գաղտնիքները: Ֆուտբոլիստը որոշել է անցկացնել ամառային արձակուրդները հենց ԱՄՆ-ում:
Ավելի վաղ Պիկեն նշել էր, որ ցանկանում է սեփական լրատվամիջոցը բացել: Իսկ նրա գլոբալ նպատակը կատալոնական ակումբի նախագահը դառնալն է:
Պիկեի ունեցած բիզնես հմտություններն արդեն օգնում են կատալոնական ակումբին: Նրա վարած բանակցությունների շնորհիվ՝ ճապոնական «Rakuten» ընկերությունը դարձել է «Բարսելոնայի» գլխավոր հովանավորը:
Սիրարփի Աղաբաբյան
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



