ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Բաղդադի ահաբեկչությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։ Նա ցավակցել է զոհվածների հարազատներին ու շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ամենավճռական ձեւով դատապարտել է Բաղդադի ահաբեկչությունները, որոնց հետեւանքով բազմաթիվ զոհեր կան քաղաքացիական բնակչության շրջանում, որը նշում է Ռամադան սրբազան ամիսը»,- ասվում է հայտարարության մեջ։ Գուտերեշը հայտնել է, որ ՄԱԿ-ը աջակցելու է Իրաքի կառավարությանն ու ժողովրդին՝ ահաբեկչության դեմ պայքարի նրանց ջանքերում։ Նա հույս է հայտնել, որ այդ հարձակման մեղավորները օպերատիվ կերպով պատասխանատվության կկանչվեն։
Հիշեցնենք, որ երկու պայթյունների հետեւանքով ԲԱղդադում զոհվել է 27, վիրավորվել ավելի քան 100 մարդ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



