Ինչպես է Փարաքարում 40-ամյա վարորդը BYD-ով վրաերթի ենթարկում հետիոտնին (Video)
ՎԻԴԵՈԱյսօր՝ մայիսի 30-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում Երևանյան խճուղում Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային 26 տան դիմաց Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչ, 40-ամյա Լևոն Ղուշյանը իր վարած BYD մակնիշի 533 ՕM 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մայթեզրին կանգնած հետիոտն, Երևանի բնակիչ, 51-ամյա Կարեն Աղաջանյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև BYD-ը առաջ է ընթացել և բախվել Տիգրան Բայրամյանին պատկանող ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի 35 FG 067 համարանիշի ավտոմեքենային։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



