Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում աճեմյանցիներն առաջին անգամ ներկայացրին «Արշիլ Գորկի» դրաման

ՄՇԱԿՈՒՅԹ

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հոբելյանական 150-րդ թատերաշրջանում ներկայացնում է արդեն երկրոդ առաջնախաղը՝ Աննա Պետրոսյանի «Արշիլ Գորկի» դրաման 1 գործողությամբ:

Բեմում աշխարհահռչակ ամերիկահայ նկարչի կյանքի մանրամասներին դեռ ոչ մի թատերախումբ չի անդրադարձել, ավելին՝ Արևմտյան Հայաստանի Խորգոմ գյուղում ծնված Ոստանիկ Ադոյանի մասին շատերին հայտի դարձավ միայն վերջին տարիներին՝ Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի շնորհիվ: Նրա անհատականությունը դեռ շատերի համար բացահայտված չէ, թեեւ վերջինիս ստեղծագործությունները, որպես ժամանակակից արվեստի «սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմ»-ի առաջին շիվեր, արժանացել են համաշխարհային հռչակի:

Ռեժիսորի նպատակը հենց հայի ճակատագիրն ունեցող Արշիլ Գորկու կյանքի, նրա հոգեկան աշխարհի ու դժբախտության ներկայացումն է: «Չեմ մտածել այն մասին, որ թեման ծանր է և կարող է «երկար կյանք» չունենալ. մեր նպատակը հասարակությանն Արշիլ Գորկի անհատին ներկայացնել է՝ մի մարդու, ով համարվելով 20-րդ դարի ամերիկյան լավագույն նկարիչներից մեկը և ամերիկյան ժամանակակից նկարչության հիմնադիրներից, դեռ անհայտ է հայ իրականության մեջ: Ներկայացումը նվիրված է Եղեռնի հետևանքները կրող հայ մարդուն: Մենք շեշտը դրել ենք այն բանի վրա, թե ինչ հետևանք թողեց Ե ղեռնը հայ մարդու վրա, մի մարդու, ով երկար տարիներ ապրելով ԱՄՆ-ում՝ չհաշտվեց իրականության հետ՝ ցանկացած գնով իրեն պահելով արմետներին ամուր կապված՝ հայրենիք վերադառնալու միակ ելքը գտնելով ինքնասպանության մեջ: Յուրաքանչյուր մարդ պարտավոր է իմանալ այս մեծ արվեստագետի ու օտար ափերում դեգերող մեծ հայի մասին»,-Արմենպրես-ի հետ զրույցում նշեց Հովհաննես Հովհաննիսյանը:

Հայի ճակատագիրը ներկայացնող չափազանց հուզիչ թեման, ժամանակին համահունչ հագուստներն ու բեմական ձևավորումը, բեմադրական լուծումներն ու ամենակարևորը՝ դերասանների արհեստավարժ խաղը, հանդիսատեսին ողջ ներկայացման ընթացքում ոչ միայն հուզեցին, այլ նաև խորհելու ու ազգային արժեքները գնահատելու առիթ տվեցին: Հատկապես տպավորիչ է գլխավոր դերակատարի՝ Տիգրան Գաբոյանի խաղն ու հոգեվիճակի ճիշտ ներկայացումը, որը մի պահ նույնիսկ մոռացնել է տալիս իրականության ու ոչ իրականի սահմանի մասին:

Հոկտեմբերի 10-ին` առաջնախաղի ժամանակ, խստապահանջ գյումրեցի հանդիսատեսի լուռ ծափողջունները բեմադրության հաջողված լինելու մասին էին խոսում, բեմադրություն, որը դեռ երկար պետք է մնա Գյումրու դրամատիկականի բեմում, հոգեդրամա, որն արժե ու պետք է դիտեն բոլորը:

Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանին է, նկարչական ձևավորումը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանինը, գլխավոր դերակատարը Տիգրան Գաբոյանն է: Աճեմյանցիները այս ներկայացումը նվիրում են Ցեղասպանությնա 100-րդ տարելիցին:

Արմենուհի Մխոյան 

Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա Կոստանյան