Վարչապետը նոր նշանակում է արել
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշումներ է ստորագրել՝ Բնապահպանության նախարարությունում կադրային փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Վարչապետի որոշմամբ՝ Սիմոն Պապյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Կառավարության ղեկավարի մեկ այլ որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Էրիկ Գրիգորյանը։
Որոշումներն ստորագրելիս Կարեն Կարապետյանը հիմք է ընդունել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



