Անջելինա Ջոլիին քննադատել են մանկական զբոսայգում ոչ պատշաճ տեսքի համար
ԼԱՅՖԱնջելինա Ջոլին, ով դստեր՝ Շայլոյի համար պատրաստել էր հիանալի ծննդյան տոն, քննադատության է ենթարկվել իր երկրպագուների կողմից։
Ինչպես հաղորդում է DailyMail-ը, երեխաների հետ Դիսնեյլենդ այցի համար դերասանուհին ընտրել էր կիպ շապիկ, որը կրում էր մերկ մարմնին։ Չնայած, որ հագուստի տակից երևում էին Ջոլիի պրոթեզ կրծքապտուկները, քանի որ ինչպես հայտնի է, Ջոլին կատարել է մաստեկտոմիա, դրանք բավական բնական տեսք ունեին։
Արդյունքնում Ջոլին, շատերի կարծիքով, պատշաճ տեսք չի ունեցել մանկական այգում։
Ջոլին դստեր ծննդյանը հրավիրել էր նաև Կամբոջայից Շայլոյի մի քանի ընկերների, որոնց հետ նա ծանոթացել էր այնտեղ այցի ժամանակ։ Այժմ կրկին թափ են ստացել խոսակցությունները, թե Ջոլին, ով ցանկանում է ընդլայնել ընտանիքը, արդեն իսկ որդեգրել է մեկ կամ երկու կամբոջացի երեխաների։
1
Հայտնաբերվել է հինգ տարեկան աղջկա դիակ․ մայրը գլխավոր կասկածյալն է
2
Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3
Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու
4
Մաhացել է երգչուհի Էմմա Պետրոսյանի մայրը
5
Մտածում եմ` իմ երեխան չէ․ քննչական գործողություններ՝ 3-ամյա Տիգրանի հոր մասնակցությամբ



