Մանդատից հրաժարված «Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորների լիազորությունները դադարեցվեցին
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի տարածքային ցուցակներով պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանի, Արտյոմ Ծառուկյանի և Հարություն Ղարագյոզյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են: Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Հաշվի առնելով պատգամավորներ Արտյոմ Ծառուկյանի, Խաչիկ Մանուկյանի և Հարություն Ղարագյոզյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումները՝ դադարեցվում են նրանց լիազորությունները»,- ընդգծեց Բաբլոյանը:
Նա հավելեց, որ համապատասխան արձանագրությունն արդեն ուղարկվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



