Ֆիլիպիններում առգրավել են ավելի քան 600 կգ թմրանյութ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի ու Ֆիլիպինների ոստիկանների իրականացրած համատեղ գործողության արդյունքում առգրավվել է ավելի քան 600 կգ մետամֆետամին, վնասազերծվել է խոշոր հանցավոր խմբավորում, հայտնում է Euronews-ը։
Մայիսի սկզբին չինական Ֆուցզյան նահանգում թմրադեղերի մաքսանենգության կասկածով ձեբակալվել էին 12 մարդ։ Ոստիկանությունը պարզել էր, որ ձերբակալվածներից երկուսին հաջողվել էր թմրադեղերը թաքցնել փրինթերների մեջ, որոնք արդեն անցել էին մաքսային ստուգումներ Ֆիլիպիններում։ Չինական կողմը այդ տեղեկությունը Ֆիլիպիններին էր փոխանցել։ Ֆիլիպինների ոստիկանությունը շրջայց է կատարել Վալենսուելա քաղաքում ու ձերբակալել կասկածյալին՝ առգրավելով թաքցված մետամֆետամինը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



