Կրակոցներ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. հայտնաբերվել են կրակված պարկուճներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մայիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի 2/2-րդ շենքի բակում կրակոցներ են հնչում,- գրում է SHAMSHYAN.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:
Ոստիկանները շենքի բակում հայտնաբերել են որսորդական հրացանից կրակված մեկ պարկուճ և մինչ փորձագետը պարկուճը կառգրավեր ընթերականների ներկայությամբ՝ Մալաթիայի ոստիկանները նույն շենքի 7-րդ հարկի 41 բնակարանի մուտքի մոտ հայտնաբերել են ևս մեկ կրակված պարկուճ:
Շարունակությունը՝ այստեղ:




