Մոլդովան պերսոնա նոր գրատա է հայտարարել հինգ ռուս դիվանագետների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոլդովայում պերսոնա նոր գրատա են հայտարարել հինգ ռուս դիվանագետների, հայտնում է realitatea.md-ը։ Նրանց անունները չեն հայտնում։
NM-ի տվյալներով այդ դիվանագետներից մեկը Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատան ռազմական աթաշեի օգնական Ալեքսանդր Գրուդինն է, որը մասնակցություն ունի Դեմոկրատական կուսակցությունից նախկին պատգամավոր Յուրի Բոլբոչանուի լրտեսության ու դավաճանության մասին գործին։
Մոլդովայում Ռուսաստանի դեսպան Ֆարիտ Մուխամետշինը հայտնել է, որ նման նոտա դեսպանատունը ստացել է մայիսի 29-ին։ «Փաստաթուղթը ուսումնասիրվում է։ Մենք դեռ չենք կարող մեկնաբանել»,- նշել է նա։
Բոլբոչանուն ձերբակալվել է մարտի 17-ին՝ օտարերկրյա քաղաքացու հետ ծպտյալ հանդիպման ժամանակ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



