Պուտին․ Պատժամիջոցները ոչ մի կերպ չեն օգնի կարգավորել ուկրաինական ճգնաժամը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊատժամիջոցները ոչ մի կերպ չեն օգնի կարգավորել ուկրաինական ճգնաժամը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է RNS—ը։
«Դրա համար էլ ես դիմում եմ եւ ձեզ, եւ Ֆրանսիայի լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ պայքարեք համաշխարհային տնտեսությունում զանազան սահմանափակումները չեղարկելու համար»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով պատժամիջոցների մասին լրագրողի հարցին։
Նա նշել է, որ միայն սահմանափակումների չեղարկումը, ազատ շուկան, ազատ մրցակցությունը կարող են օգնել համաշխարհային տնտեսության զարգացմանը ու գործազրկության դեմ պայքարին, նաեւ այլ խնդիրների լուծմանը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



