«Ես ամբողջ սրտով նվիրվում ու սիրում եմ». Սելենա Գոմեսն առաջին անգամ խոսել է The Weeknd-ի հետ հարաբերությունների մասին
ԼԱՅՖԵրգչուհի Սելենա Գոմեսն ու ռեփեր The Weeknd-ն արդեն հինգ ամիս է` հանդիպում են, սակայն իրենց հարաբերությունների մասին դեռ չեն խոսում: Երկրպագուները բավարավում են պապարացիների հրապարակած լուսանկարներով ու աստղային զույգի հազվադեպ հրապարակվող լուսանկարներով:
Peopletalk-ը գրում է, որ Սելենան վերջապես խոսել է իր նոր հարաբերությունների մասին: Նա հարցազրույց է տվել Miami’s Power 96.5 FM ռադիոկայանի եթերում ու ասել. «Ես ինձ դասում եմ աղջիկների այն շարքին, որոնք ամբողջ սրտով նվիրվում ու սիրում են: Ես միշտ էլ այդպիսին եմ եղել: Հոգիս ու սիրտս այն մարդուն եմ տալիս, ում սիրում եմ»:
Իրականում Սելենան ու Աբելը (The Weeknd) միմյանցից ոչ մի քայլ այն կողմ չեն գնում: Սելենան ուղեկցել է ռեփերին նրա համերգային շրջագայության ժամանակ, իսկ Աբելը ծանոթացրել է Սելենային ընտանիքի անդամների ու ընկերների հետ:
«Չափից շատ էներգիա եմ ծախսել՝ մտածելով, թե մարդիկ ինչ կարծիք կկազմեն իմ մասին: Ավելի լավ է՝ այդ էներգիան ու զգացմունքները տամ այն մարդուն, ում սիրում եմ»,- ավելացրել է երգչուհին:






