Անջելինա Ջոլին երեխաների հետ այցելել է Լոս Անջելեսի հնէաբանական թանգարան
ՖՈՏՈՆախօրեին հայտնի էր դարձել, որ Անջելինա Ջոլին երեխաների հետ միասին այցելել էր Դիսնեյլենդ, որտեղ էլ նշել է նրա դստեր՝ Շայլոյի, 11-ամյակը, որը եղել է նաև Շայլոյի ցանկությունը։ Սակայն մայրիկը դստերը ևս մեկ անակնկալ էր պատրաստել․ Շայլոյին եկել էին շնորհավորելու Կամբոջայից իր ընկերները, որոնց հետ նա ծանոթացել էր Հարավ-արևելյան Ասիա կատարած այցի ժամանակ։
Դիսնեյլենդը տոնակատարության միակ վայրը չի եղել։ Այսօր արդեն տարածվել են նկարներ,որոնք արվել են Լոս Անջելեսի «La Brea Tar Pits» հնէաբանական թանգարանի տարածքում։
Պապարացիներին հաջողվել է նկարել Ջոլիին ու երեխաներին։ Նշվում է, որ Երեխաները շատ գոհ են եղել իրենց անցկացրած օրից ու բավական հոգնել են։

1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



