Ալկոհոլը քաղցկեղածին հատկություն ունի հատկապես կանանց համար
ԼԱՅՖPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ալկոհոլի քաղցկեղածին հատկությունների մասին.
Գիտնականները բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ ալկոհոլի փոքր քանակի մշտական գործածումը կանանց մոտ կարող է հանգեցնել կրծքի քաղցկեղի: Մասնագետները պնդում են, որ բավական է խմել շաբաթը երեք բաժակ գինի կամ շամպայն, և 15%-ով կբարձրանա մահացու հիվանդության ռիսկը:

Խնդիրը կարգավորելու համար մասնագետները կատարել են հետազոտություն, որը տևել է 1980-ից 2008 թթ.: Հետազոտության արդյունքում պարզել են, որ կնոջ օգտագործած ալկոհոլի քանակը և նրա մոտ կրծքի քաղցկեղի առաջանալը փոխկապակցված են:

28 տարի տևած գիտնականները հետազոտել են 106 հազար կնոջ,որոնք պարբերաբար գնացել են բժշկական ստուգման և գիտնականներին պատմել շաբաթվա ընթացքում իրենց խմած ալկոհոլի քանակի մասին:

Փորձի արդյունքում գիտնականները եկել են հետևյալ եզրակացության. ովքեր խմել են շաբաթը երեքից վեց բաժակ գինի, 15% -ով բարձրացրել են կրծքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը չխմողների համեմատությամբ:
Անի Գևորգյան
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



