Իռլանդացի ուսանողները երեկույթին պարել են սատկած դելֆինի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻռլանդիայի Քորք քաղաքի ուսանողները հանրակացարանում երեկույթ են կազմակերպել։ Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ այնտեղ նաեւ սատկած դելֆին է «ներկա գտնվել»։
Երեկույթից հետո կաթնասունին նետել են պատուհանից։ Դեռ հայտնի չէ, թե որտեղ են երիտասարդները գտել սատկած դելֆինին, հաղորդում է Life-ը։ Երեկույթի լուսանկարները երիտասարդները հրապարակել էին Snapchat սոցկայքում, սակայն շուրջ երեք օր անց ջնջել են։
Դեպքը տեղի է ունեցել Քորքի տեխնոլոգիական համալսարանի հանրակացարանում, սակայն դելֆինն այնտեղ է հայտնվել ոչ թե ուսանողների, այլ հյուրերից մեկի միջոցով։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



