Ոստիկանությունը 15-րդ կասկածյալին Է ձերբակալել Մանչեսթրի պայթյունի գործով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանական իրավապահ մարմինները 19-ամյա մի երիտասարդի են ձերբակալել «Մանչեսթր Արենա» մարզադաշտում կատարված ահաբեկչության հետաքննության շրջանակներում: Այդ մասին հաղորդվում Է Մանչեսթրի ոստիկանության Twitter-օգտահաշվում:
«Ոստիկանության աշխատակիցները մայիսի 28-ի երեկոյան խուզարկություններ կատարելով Գորթոնի եւ Ռաշեմի շրջաններում, 19-ամյա երիտասարդի են ձերբակելել Գորթոնում ահաբեկչության մասին օրենքի խախտման կասկածանքով: Խուզարկություններն ու ձերբակալոթյունը կատարվել են «Մանչեսթր Արենա»-ում իրականացված ահաբեկչության կապակցությամբ»,-ասված Է հայտարարության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում Է, որ հետաքննության ընթացքում ձերբակալված մարդկանց ընդհանուր թիվը հասել Է 15-ի: Նրանցից երկուսն ազատ են արձակվել առանց նրանց նկատմամբ մեղադրանքներ ներկայացնելու, 13-ը գտնվում են կալանքի տակ:
Մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթր Արենա» մարզադաշտում կատարված ահաբեկչության հետեւանքով զոհվել Է 22 մարդ, տուժել Է շուրջ 120 հոգի, նրանցից 59-ը տեղափոխվել են բուժհիմնարկներ: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



