Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արթուր Ալեքսանյանի ու Նազիկ Ավդալյանի հանդիպումը վիրավոր զինվորների հետ անցել է ջերմ մթնոլորտում (ֆոտոշարք)

ՖՈՏՈ

Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Ռիո-2016 Օլիմիական խաղերի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ ծանրամարտի աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանն այցելել են ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորներին, որոնք վերականգնողական բուժում են ստանում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:

Հանդիպումը կայացավ հիվանդանոցի բակում: Ներկա էին Հայաստանի առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը, զինվորների հարազատներն ու ընկերները:

Ջերմ ու մտերմիկ մթնոլորտում զինվորները զրուցեցին չեմպիոնների հետ, կիսվեցին տպավորություններով, հետաքրքրվեցին մարզիկների մարզական կյանքից ու չեմպիոն դառնալու ճանապարհին հանդիպող դժվարություններից: Զինվորների կողմից ջերմ ընդունելության արժանացավ Արթուր Ալեքսանյանը: Ապրիլյան պատերազմի վիրավորներից մեկը՝ Արկադին, օլիմպիական չեմպիոնին շնորհակալություն հայտնեց օլիմպիական ոսկե մեդալը Հայաստանին նվիրելու համար եւ խոստովանեց, որ հպարտության զգացում է ունենում, երբ ամեն անգամ տեսնում է Արթուրին հեռուստացույցով: Ապա չափեց իր եւ օլիմպիական չեմպիոնի բազուկները եւ ափսոսանք հայտնեց, որ իրենն էլ այդչափ չեն եւ որ ինքն էլ կցանկանար նրա պես բազուկներ ունենալ ու ուժեղ լիներ: Արթուր Ալեքսանյանն էլ նկատեց, որ իրականում Արկադիի բազուկներն իր բազուկներից պակաս չեն:

«Շատ հաճելի է այսօր լինել մեր զինվորների կողքին: Ես տեղեկացել էի, որ նրանք ցանկանում են ինձ տեսնել: Ես պարտավոր եմ նրանց կողքին լինել, քանի որ նրանց շնորհիվ է, որ այսօր կանգնած ենք մեր հողի վրա: Նրանք մեր հերոսներն են եւ պետք է հպարտանանք նրանցով: Ես նրանցից հետաքրքրվեցի, թե ով, որտեղ եւ ինչպես է վիրավորվել, ինձ շատ հետաքրքիր էր: Իսկ նրանց հարցերը հիմնականում ըմբշամարտի ու սպորտի վերաբերյալ էին»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:

Նազիկ Ավդալյանի հետ հանդիպումը եւս շատ սպասված էր զինվորների կողմից, բայց զինվորներին ավելի մեծ ուրախություն պարգեւեց մարզուհու 3-ամյա որդին՝ Վաչեն, ով մոր հետ եկել էր ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորներին տեսնելու:

Աշխարհի չեմպիոնը զինվորներին պատմեց իր ավտովթարի, ողնաշարի վիրահատության, վերականգնողական փուլի եւ դրանից հետո կրկին մրցահարթակ դուրս գալու մասին: Զինվորները մեծ հետաքրքրությամբ լսում էի Նազիկին,  հարցնում՝ արդյո՞ք ցավոտ չէր հետվիրահատական շրջանը: Զինվորներին նաեւ հետաքրքրում էր, թե սիրելի մարզուհուն նորից կտեսնե՞ն մրցահարթակում, ինչին Նազիկ Ավդալյանը պատասխանեց՝ դեռ ոչ:

Նազիկ Ավդալյանը զինվորների հետ զրուցելիս հուզվում էր: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նա խոստովանեց, որ զինվորների հետ յուրաքանչյուր հանդիպումից շատ տպավորվում է եւ հուզվում, հատկապես՝ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած զինվորների հետ զրույցների ընթացքում:

Հիշեցնենք, որ Նազիկ Ավդալյանը կրկնակի Եվրոպայի չեմպիոն դարձավ հենց ապրիլյան պատերազմի օրերին եւ Եվրոպայի ոսկե մեդալը ստանալուն պես ուղիղ հեռարձակմամբ այն նվիրեց այդ օրերին սահմանը պաշտպանող զինվորներին եւ զոհված զինվորների հիշատակին: Ապրիլյան պատերազմին որպես կամավոր մասնակցել է Նազիկի ամուսինը՝ Էրիկ Կարապետյանը:

«Ես ուզում եմ, որ բոլորն առողջանան, շուտ վերադառնան իրենց ընտանիքներին: Միշտ ասում եմ ու նորից կասեմ՝ մենք ապրում ենք այս տղաների, մեր զինվորների շնորհիվ: Այս պահին մեծ բավականություն եմ ստանում նրանց կողքին նստած, նրանց հետ շփվելիս: Ուզում եմ որքան հնարավոր է շուտ նրանց լիարժեք ապաքինված տեսնել: Ուզում եմ, որ այլեւս պատերազմ չլինի, այլեւս ոչ մի զինվորի մայր արցունք չթափի, մեր երկրին լինի խաղաղություն: Ես միշտ աղոթում եմ մեր զինվորների համար»,- զրույցում նշեց Նազիկ Ավդալյանը:

Նազիկ Ավդալյանն ու Արթուր Ալեքսանյանը զինվորներին նվիրեցին սպորտային ուսապարկեր, մարզահագուստ ու մարզական պարագաներ: Զինվորներն էլ իրենց հերթին տորթ եւ սուրճ հյուրասիրեցին չեմպիոններին: Տորթը տեսնելուն պես, Նազիկ Ավդալյանի որդին ծննդյան երգ նվիրեց զինվորներին եւ զարմացավ, որ զարմանում են իր երգելու վրա, ապա արդարացավ, որ տորթ տեսնելիս պետք է երգել՝ «Տարեդարձ է այսօր»:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ»Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին