Էմանուել Մակրոնը հայտնել է Կոնգոյում ֆրանսիացի պատանդի ազատագրման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի քաղաքացին, որին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում առեւանգել էին անհայտ անձիք այս տարվա մարտին, ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ֆրանսիայի նախագահը ողջունում է մարտի 1-ին ԿԴՀ-ում առեւանգված հայրենակցի ազատ արձակումը։ Նախագահը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել նրան ազատելու գործին, մասնավորապես ԿԴՀ իշխանություններին»,- ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։
Ֆրանսիայի քաղաքացուն առեւանգել էին անհայտ անձինք։ Նրա հետ միասին առեւանգվել էին եւս չորս մարդ՝ Թանզանիայի մեկ քաղաքացի ու երեք կոնգոցիներ։ Բոլորն էլ աշխատում էին Banro ոսկի արդյունահանող կանադական կորպորացիայում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



