Լռության ուխտ ունեմ. Դավիթ Հարությունյանը չի շտապում մեկնաբանել իր նշանակումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը չի շտապում մեկնաբանել իր նշանակումը նախարարի պաշտոնում: Tert.am-ի հարցին՝ ինչո՞ւ Ձեզ նորից նշանակեցին արդարադատության նախարար, Դ. Հարությունյանը պատասխանեց, թե «լռության ուխտ ունի», դեռևս չի պատասխանում հարցերին:
«Հիմա չէ… Ես մի քանի օրից մանրամասն կխոսեմ այդ մասին»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Հարցին՝ կառանձնացնե՞ք մի քանի հարց, որը լուծելու եք արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելուն պես, Հարությունյանն այսպես արձագանքեց. «Կարող եմ, բայց չեմ առանձնացնի»:
Իսկ հարցին՝ արդարադատության նախարարությունում սպասվո՞ւմ են կադրային փոփոխություններ, նորանշանակ նախարարը պատասխանեց. «Տեսնենք… Դեռ շուտ է խոսել դրա մասին»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



