Բա սահման ենք պահում, թշնամու հետ պատերազմում ենք արդեն 100 տարուց ավելի. Մանվել Գրիգորյանը՝ սահմանին զոհերի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆԱռանց խնդիրների առաջընթաց չի լինում, խնդիրները պետք է լինեն, որ դրանց լուծումներ գտնելու ընթացքում զարգանանք: Այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: Նրա խոսքով՝ այսօր կարողանում ենք պատմության ընթացքում ձեռք բերված հաղթանակները պատվով պահել:
«Ոչ թե միայն կարողանում ենք մեր ձեռք բերած հաղթանակներին տեր կանգնել, անգամ երիտասարդները դա վայելում են»,- շարունակեց նա:
Գրիգորյանն, անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին և զոհերին, ասաց. «Դե, բա սահման ենք պահում, բա թշնամու հետ պատերազմում ենք արդեն 100 տարուց ավելի, մուսուլմանական հարևանների հետ պատերազմի մեջ ենք: Դաժը էն ժամանակ, որ Սովետմիություն է եղել, 1000 անգամ ավել հայ մարդ կյանքը նվիրել է, քան հիմա, երբ անկախ պետություն ունենք»:
Գեներալ-լեյտենանտը խոսեց նաև «Ազգ-բանակ» հայեցակարգի ու դրա շրջանակում իրականացված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մասին:
«Դաժը աջակցում ենք, չեմ իմանում ՝ ով ինչ է մեկնաբանում, էս ֆորմեն հարգելու համար է»,- մանրամասնեց Գրիգորյանը՝ ցույց տալով իր կողքին կանգնած ազատամարտիկների համազգեստը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



