Դժբախտ պատահար Թուրքիայում․ բազմաթիվ զոհեր կան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի 8 քաղաքացիներ են զոհվել, իսկ 32-ը վիրավորվել խոշոր վթարի հետևանքով. փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` նշելով, որ ուղևորատար ավտոբուսը, որը իրականացնում էր Քասթամոնու-Անկարա ուղերթը, ձորն է գլորվել:
«Ուղևորատար ավտոբուսը, որն իրականացնում էր Քասթամոնու-Անկարա ուղերթ, վթարի է ենթարկվել վարորդի` ղեկին քնելու պատճառով: Թուրքիայի 8 քաղաքացի տեղում մահացել է, 32-ը` վիրավորվել. Նրանցից 11-ը գտնվում է ծանր վիճակում», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Ընթանում է հետաքննություն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



