Վախճանվել է հայտնի քաղաքագետ Զբիգնեվ Բժեզինսկին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղաքագետ, սոցիոլոգ, ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնեվ Բժեզինսկին վախճանվել է կյանքի 90-րդ տարում Վիրգինիա նահանգի Ֆոլս-Չերչ քաղաքի հիվանդանոցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC-ն: Նրա մահվան մասին հայտնել է դուստրը՝ Միկան:
«Հայրս այսօր հանգչեց խաղաղությամբ: Նա իր ընկերներին հայտնի էր որպես Զբիգ, թոռներին՝ որպես «Շեֆ», իսկ կնոջը, որպես ամբողջ կյանքի ամուր սեր: Ես ուղղակի գիտեի, որ նա ամենաոգեշնչող, սիրող ու նվիրված հայրն էր: Սիրում եմ քեզ, հայրիկ»,- գրել է Միկա Բժեզինսկայան «Ինստագրամում»:
Զբիգնեվ Բժեզինսկին լեհական ծագմամբ ամերիկացի քաղաքագետ է, սոցիոլոգ և պետական գործիչ: 1966-ից 1968թթ-ին Բժեզինսկին ընդգրկված էր ԱՄՆ Պետդեպի քաղաքականության պլանավորման խորհրդում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



