Սանկտ Պետերբուրգի երաժշտասերների առաջ հանդես եկավ վիրտուոզ ջութակահար Տիգրան Պետրոսյանը
ՄՇԱԿՈՒՅԹԵրկարատև ընդմիջումից հետո հոկտեմբերի 9-ին Սանկտ Պետերբուրգի երաժշտասերների առաջ նորացված համերգային ծրագրով հանդես եկավ վիրտուոզ ջութակահար Տիգրան Պետրոսյանը: Ինչպես Սանկտ Պետերբուրգից հաղորդում է Արմենպրես-ի թղթակիցը, համերգի ընթացքում հնչեցին ինչպես էստրադային, այնպես էÕ ¬ դասական, ժողովրդական սիրված ստեծագործություններ:
Տիգրան Պետրոսյանի համերգային ծրագրում հիմնականում տեղ էին գտել հեղինակային ստեղծագործություններ: Համերգի ընթացքում ելույթ ունեցան նաև տեղի երգիչ կատարողները, որոնց ուղեկցում էր «Տիգրան Բենդ» գործիքային խումբը: Տիգրանն իր ծրագրում պարտադիր տեղ է հատկացնում դուդուկին: Նա դուդուկահար Վիտալի Պողոսյանի ուղեկցությամբ կատարեց «Դլե յամանը»: Այս անգամ էլ Տիգրան Պետրոսյանի կատարողական արվեստը գերեց հանդիսատեսին: Տիգրան Պետրոսյանը բազմաթիվ երաժշտական մրցույթների դափնեկիր է: Նա երաժշտություն է գրում նաև կինոյի համար: Պետրոս յանն իմպրովիզացիայի վարպետ է: Նրա երաժշտական ուղին սկիզբ է առել Երևանից, որտեղ նա նվագել է Ռադիոյի և հեռուստատեսության էստրադային նվագախմբում: Ապա համերգային շրջագայություններով հանդես է եկել Բուղարիայում, հինգ տարի ելույթներ է ունեցել Չեխոսլովակիայի տարբեր քաղաքներում: Այնուհետև 2004 թվականին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ:



