Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սոցապնախարարության մեկ գործուղումը գերազանցել է 4 միլիոն դրամը, ավիատոմսերն էլ՝ հազար եվրոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Past.am-ը սկսում է պետական գերատեսչությունների արտասահմանյան գործուղումների վերաբերյալ հոդվածների պատրաստում: Ժամանակ առ ժամանակ մեր ընթերցողին կներկայացնենք, թե այս կամ այն գերատեսչությունը իր այս կամ այն արտասահմանյան գործուղման համար որքան գումար է ծախսել:
 
Առաջին անդրադարձը վերաբերում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 2016 թ. ընթացքում կատարված գործուղումներին:
 
Այսպես, ինչպես Past.am-ին տեղեկացնում են նախարարությունից՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների գծով 2016 թ. տարեսկզբին պետական բյուջեով գումար չի նախատեսվել: Ծախսերը կատարվել են տարվա ընթացքում վարչապետի համապատասխան որոշումների հիման վրա:
 
Ըստ նախարարության կողմից ներկայացված հարցման պատասխանի՝ 2016 թ. ընթացքում նախարարությունը ունեցել է ընդամենը վեց գործուղում, որոնց ընթացքում գործուղվել են նախարարության ութ աշխատակից:
 
Առաջին գործուղումը տեղի է ունեցել հունվարի 18–ին: Բելառուսի Հանրապետություն է գործուղվել նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, ում գործուղումն արժեցել է 401 հազար դրամ, որից 108 հազար 815 դրամը ավիատոմսի արժեքն է, իսկ 293 հազար դրամը գիշերավարձի և օրապահիկի գումարն է: Ջեմմա Բաղդասարյանը նախարարության աշխատակիցներից միակն է, որ նախորդ տարի մի քանի անգամ է գործուղման մեկնել: Եվս մեկ գործուղում է նա ունեցել 2016 թ. սեպտեմբերի 29–ից հոկտեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածում: Այս անգամ նա գործուղվել էր Ղրղզստանի Հանրապետություն ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 29–րդ նիստին մասնակցելու նպատակով: Այս գործուղման ընդհանուր ծախսը կազմել է 642 հազար 240 դրամ, որից 420 հազար դրամը երկկողմ ավիատոմսի արժեքն է, իսկ 222 հազար 240–ը՝ գիշերակացի և այնտեղ սնվելու համար նախատեսված գումարը:
 
Ի դեպ նախարարությունից դեպի Ղրղզստան ևս մեկ գործուղում է տեղի ունեցել և որքան էլ, զարմանալի չլինի այդ գործուղմանը մասնակցած երեք աշխատակիցների ավիատոմսի արժեքը միասին ավելի քիչ գումար է կազմել, քան հունվարին Ջեմմա Բաղդասարյանի՝ Ղրղզստան այցելության ավիատոմսը: Մարտի 1–4–ի ընթացքում Ղրղզստան այցելած Սմբատ Սաիյանի, Անահիտ Գալստյանի և Ագնեսա Աղաբաբյանի ավիատոմսերը միասին կազմել են 387 հազար դրամ: Ստացվում է, որ եթե ուզում են՝ լավ էլ տնտեսում են:
 
Ըստ Past.am-ին ներկայացված հարցման պատասխանի՝ նախարարության ամենից թանկ գործուղումը եղել է հունիսի 6–8–ն ընկած ժամանակահատվածում Շվեյցարիայի համադաշնություն պատվիրակություն գործուղելու արդյունքում:
Այս գործուղմանը մասնակցել են միանգամից չորս պատվիրակ՝ նախարար Արտեմ Ասատրյանը, նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության պետ Անահիտ Մարտիրոսյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խարատյանը:
 
Գործուղման նպատակը Աշխատանքի միջազգային համաժողովի 105–րդ նստաշրջանին մասնակցելն էր: Այս գործուղման համար ընդհանուր առմամբ հատկացվել է 4 միլիոն 425 հազար դրամ: Առանձին–առանձին յուրաքանչյուր պատվիրակի գործուղումն արժեցել է 1 միլիոն դրամից մի փոքր ավելի: Շվեյցարիա գործուղվող մեր պաշտոնյաներից յուրաքանչյուրի ավիատոմսը արժեցել է ոչ ավել, ոչ պակաս 586 հազար 700 դրամ: Ինչպես ասում են՝ «замахнулись по полной»:
 
Ամենահետաքրքիրն այն է, որ նախարարության մեկ այլ աշխատակցի՝ ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կանանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Էլեոնորա Վիրապյանի նոյեմբերի 3–5 ընկած ժամանակահատվածում կրկին դեպի Շվեյցարիա գործուղումը արժեցել է 743 հազար 528 դրամ, որից ավիատոմսը կազմել էր 203 հազար 377 դրամ՝ մոտ երեք անգամ ավելի մատչելի նախարարության մյուս աշխատակիցների դեպի Շվեյցարիա գործուղման ավիատոմսերից: Այս գործուղման «առյուծի բաժինը» ուղղվել է գիշերակացի և սննդի գնմանը: Էլեոնորա Վիրապյանը Շվեյցարիայում երեք օր մնալու ընթացքում գիշերակացի և սնվելու համար ծախսել է 540 հազար դրամ:
 
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ