ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է անպատասխան չթողնել Էստոնիայից ռուս դիվանագետների արտաքսումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը խոստացել է համապատասխան պատասխան տալ Էստոնիայից ՌԴ գլխավոր հյուպատոսին և հյուպատոսության աշխատակցին արտաքսելու դեպքի առնչությամբ:
«Այս քայլը գնահատում ենք որպես սադրիչ և անհիմն: Իհարկե, այն առանց համապատասխան արձագանքի չի մնա: Էստոնիայի իշխանությունների ձեռնարկած ակնհայտ թշնամական ակցիան, անկասկած, էլ ավելի կբարդացնի երկկողմ հարաբերությունները, որոնք առանց այդ էլ Տալլինի կողմից փակուղի էին հասցվել»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում ենթադրում են, որ «ինչ-որ մեկը ցանկացել է էլ ավելի սրել իրավիճակը Ռուսաստանի հետ սահմանին»: Հետևանքների պատասխանատվությունը դիվանագետները դնում են Էստոնիայի իշխանությունների վրա:
Հիշեցնենք, որ Էստոնիայի Նարվա քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Դմիտրի Կազյոնովին և հյուպատոս Սերգեյ Սուրգաևին նոտա էր հանձնվել, որից հետո նրանք պետք է հեռանան երկրից:



