Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արել քայլեր ձեռնարկել Էրդողանի ռեժիմի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին` կոչ անելով վերջինիս «ուժեղ, հստակ և բովանդակալից քայլեր ձեռնարկել Էրդողանի ռեժիմի դեմ»` ի պատասխան մայիսի 16-ին Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների դեմ տեղի ունեցած դաժան հարձակմանը:
Ինչպես փոխանցում է Asbarez-ը, նամակից բացի Գրիգորյանը բանաձև է ներկայացրել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում, որով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Թիլերսոնին կոչ է արվում քայլեր ձեռնարկել:
«Լոս Անջելես քաղաքը նախագահ Թրամփին և պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին կոչ է անում համապատասխան և հստակ պատասխան տալ Թուրքիային և ԱՄՆ-ում նրա դեսպանին մայիսի 16-ին տեղի ունեցած միջադեպի համար, այդ թվում և զգալի դիվանագիտական հետևանքների, ինչպես նաև մեղավորների քրեական պատասխանատվության ենթարկելու տեսքով», - ասվում է բանաձևում:



