Տիտե. Կոուտինյոն կատարյալ ֆուտբոլիստ է Բարսելոնայի համար
ՍՊՈՐՏԲրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն կարծում է, որ անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն հիանալի հանդես կգար կատալոնական «Բարսելոնայում»:
«Չեմ ցանկանում խորհուրդ տալ «Բարսելոնային», սակայն ո՞վ չէր ցանկանա ձեռք բերել Կոուտինյոյի նման ֆուտբոլիստի: Նրա կախարդանքը, պահեր ստեղծելու, ռիթմը փոխելու և հարվածելու ունակությունները...
Ակնհայտ է, որ խոսում ենք միայն հնարավորության մասին: «Բարսելոնայում» հենակետայինի դիրքում է հանդես գալի Բուսկետսը, իսկ առջևում` Ինյեստան և Ռակիտիչը: Կոուտինյոն կարող է խաղալ նրանց տեղը: Նա կատարյալ ֆուտբոլիստ է «Բարսելոնայի» համար»,- Տիտեի խոսքը մեջբերում է Fourfourtwo.com-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



