Դպրոցական տարիքում սիրահարվել եմ, «Վերջին զանգն» ինձ համար պատմական օր է եղել. Տարոն Մարգարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻմ «Վերջին զանգը» ինձ համար հիշարժան պատմական օր է եղել: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Ինչպես բոլոր երիտասարդներ են այսօր վերջին զանգն անցկացնում, այնպես էլ մենք ենք անցկացրել: Մենք էլ դասարանցիներով հավաքվել ենք, ուրախացել ենք, հետո պատրաստվում էինք ավարտական քննություններին»,- մանրամասնեց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչպիսի աշակերտ է եղել Տարոն Մարգարյանը՝ վերջինս ասաց, որ պետք է իր ուսուցիչներին հարցնել: Հարցին՝ հաճախակի՞ է դասերից բացակայել, Երևանի քաղաքապետը պատասխանեց.
«Չէ, փորձել եմ ինչքան հնարավոր է կրթություն ստանալ, քանի որ մանկավարժի ընտանիքում եմ եղել, իմ տատիկը, պապիկը մանկավարժներ են եղել, շատ խիստ էին, մեր ընտանիքում պետք է բոլորս սովորեինք»,- շեշտեց նա:
«Դպրոցական տարիքում նաև սիրահարվել եմ»,- ասաց Տարոն Մարգարյանը՝ չմանրամասնելով, թե ով է եղել իր դպրոցական սերը:



