«Բագրատաշեն» մաքսակետի պետն ազատվել է աշխատանքից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲագրատաշեն» մաքսակետի պետն ազատվել է աշխատանքից:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանը:
«Մայիսի 24-ին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ ՊԵԿ «Բագրատաշեն» մաքսային անցակետի պետ Սողոմ Մելիքսեթյանը: Դիմումն ընդունվել է ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի կողմից»,-ասաց Նելլի Մանուչարյանը:
Հարցին, թե դիմում ներկայացնելն ու ՊԵԿ նախագահի կողմից այն ընդունելն ինչ-որ կերպ առնչություն ունի «Բագարատաշենի» անցակետից ադրբեջանական խնձոր ներկրելու գործի հետ, Նելլի Մանուչարյանը պատասխանեց, որ պատճառի մասին հարցերին պատասխան կտրվի լրացուցիչ:
Հիշեցնենք, որ երկար տարիներ «Բագրատաշեն» մաքսային անցակետում ծառայելուց հետո Սողոմ Մելիքսեթյանը 2016 թվականին նշանակվել է ԿԱ ՊԵԿ ԳՏՄ Բագրատաշենի մաքսային կետի պետ:
Նշենք, որ 2017 թվականին ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով նա պարգևատրվել է «Մաքսային ծառայության առաջավոր» կրծքանշանով:



