Էդվարդ Ջերեջյանը ելույթ է ունեցել ԱԳՆ ղեկավարի կազմի առջև
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մայիսի 25-ին արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի առջև ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախությամբ հանդես եկավ ականավոր ամերիկյան դիվանագետ, Ռայսի համալսարանի Ջեյմս Բեյքրի անվան հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, դեսպան Էդվարդ Ջերեջյանը: Այս մա սին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Դեսպան Ջերեջյանն անդրադարձավ հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ ԱՄՆ իշխանությունների մոտեցումներին, պատասխանեց դիվանագետների բազմաթիվ հարցերի։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



