Իսլամիստների պահանջով հանում են Բանգլադեշի Գերագույն դատարանի մոտ կանգնեցված Թեմիսի արձանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲանգլադեշի Գերագույն դատարանի համալիրի մոտ բանվորները ձեռնամուխ են եղել արդարադատության հունական աստվածուհու արձանի ապամոնտաժմանը, արձան, որը հարուցել Է իսլամիստների բողոքները: Բողոքավորներն ասում են, թե Թեմիսը վիրավորում Է իրենց կրոնական զգացմունքները, տեղեկացնում Է BBC-ն:
Արձանի ապամոնտաժումն սկսվել Է մայիսի լույս 26-ի գիշերը՝ հեղինակի հսկողությամբ:
Քանդակագործը հայտարարել Է, որ արձանը հանելուն համաձայնել Է հանուն հաշտության պահպանման: Իսլամիստների կարծիքով՝ քանդակը վիրավորում Է մահմեդականների կրոնական զգացմունքները: Դրա հայտնվելը զանգվածային բողոքներ Է առաջացրել երկրի մայրաքաղաք Դաքայում:
Թեմիսը Գերագույն դատարանի մոտ կանգնած Է մնացել վեց ամսից Էլ պակաս: Ըստ որում քանդակի հագին սարի Էր, այլ ոչ թե հին հունական զգեստ:
Վարչապետ Շեյխ Հասինան ապամոնտաժմանը համաձայնել Է բողոքներից հետո, թեեւ մի շարք աշխարհիկ խմբեր, իրենց հերթին, բողոքում Էին արդարադատության հունական աստվածուհու քանդակը հանելու դեմ:
Մահմեդականների տեսակետով՝ դատարանի մոտ Թեմիսի արձանի կանգնեցումը կռապաշտության դրսեւորում Է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



