Պեսկովը դրական է գնահատել Պուտինի ու Ալիեւի բանակցությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիեւի բանակցությունները դրական են ընթացել, քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ միջազգային խնդիրների առնչվող հարցերի լայն շրջանակ: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Շատ դրական բանակցություններ են եւ նախագահը (Պուտինը-խմբ) ավարտել է իր այցը Բաքու շատ դրական ու հաճելի տպավորություններով»,-հայտարարել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պեսկովը խոսքով, Բաքվում ռուս-ադրբեջանական բանակցությունները տեղի են ունեցել մի քանի ձեւաչափով. Սկզբում տեղի է ունեցել հանդիպում երկու երկրների ԱԳ նախարարների եւ արտաքին քաղաքական հարցերով օգնականների մասնակցությամբ, հետո պատվիրակությունների ձեւաչափով, եւ վերջապես նախագահների մակարդակով:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



