Իրանը հրթիռների արտադրության նոր գործարան է հիմնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Իսլամական հեղափոխության Պահակազորի օդատիեզերական ստորաբաժանման հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն տեղեկացրել է Իրանում հրթիռների արտադրության երրորդ գործարանի կառուցման մասին՝ հաղորդում է IRNA գործակալությունը: «Անօդաչու ինքնաթիռների, ռադարների արտադրության և էլեկտրոնային պատերազմի ու հակաօդային պաշտպանության առումով Իրանը գտնվում է տարածաշրջանի առաջատար երկրների շարքում…
Իրանցի գիտնականներին հաջողվել է արտադրել երկիր–երկիր տիպի հրթիռ, որի բոլոր փուլերն իրականացվել են իրանցի մասնագետների կողմից»,– ասել է գեներալը: Նա նաև հավելել է, որ անվտանգության ու ռազմական ուժերը հիմնվելով արդիական պաշտպանական կարողության վրա, որևէ մեկին թույլ չեն տա հարձակվել Իրանի վրա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



