Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քաղաքական արձակուրդը դեռ չի ավարտվել. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Րաֆֆի Հովհաննիսյանի տպավորությամբ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը պատրաստ է համագործակցության ոչ միայն նախորդ դաշինքի շրջանակներում, այլև ավելի լայն և խորը ձևաչափով:

Սակայն հարցին, թե ինչ ձևաչափով է «Ժառանգություն» կուսակցությունը համագործակցելու Զարուհի Փոստանջյանի և մյուս նախկին ժառանգականների հետ, կուսակցության առաջնորդը պատասխանել է. «Մենք հայ ժողովրդին և հայոց աշխարհին տվել ենք Զարուհի Փոստանջյան, Անահիտ Բախշյան, Ստեփան Սաֆարյան և շատ այլ հայտնի անուններ, որի համար շատ հպարտ ենք: Նույն կազմով չենք շարունակի, բայց մեր դպրոցը կա և շարունակելու է սպասարկել հայ ժողովրդի և հայոց պետականության շահերը»:

Կուսակցության ղեկավարի կողմից տեղեկատվական դադարի ռեժիմը խախտելուց հետո, հետաքրքիր էր, թե «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյա՞նն էլ է արդեն սկսել շփվել մամուլի ներկայացուցիչների հետ, թե դեռ քաղաքական արձակուրդում է:

Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններից հետո նա «Փաստին» ասել էր, որ ինքը մամուլի հետ շփումների անժամկետ դադար է հայտարարել և առաջիկայում որևէ քաղաքական հարցի չի պատասխանելու, ուստի հետաքրքիր էր, թե արդյոք սպառվե՞լ է դադարի ժամկետը:

«Փաստի» հարցին ի պատասխան Արմեն Մարտիրոսյանը կրկին հաստատեց, որ դեռ քաղաքական արձակուդը չի ավարտվել և դեռ չգիտի, թե այն որքան կձգվի: Հարցին, թե գուցե այդ լռությունը պայմանավորված է կուսակցությունը լքելու հետ, քաղաքական գործիչը պատասխանեց. «Կուսակցությունում եմ, կուսակցությունից դուրս չեմ եկել, մի շարք քայլեր կան կատարելու, որոնց մասին Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հայտարարել է: Ինչ վերաբերում է ինձ, ապա ներկայում ես զբաղվում եմ մանկավարժական գործով, ինչով որ արդեն 22 տարի է զբաղվում եմ»:

Դիտարկմանը, թե բուռն քաղաքական գործունեությունից հետո միայն մանկավարժական գործունեությամբ զբաղվելն արդյոք տխուր չէ՞, նա պատասխանեց. «Բացարձակ»:

Ու թեև Րաֆֆի Հովհաննիսյանը մամուլի հետ զրույցում կիսվել էր «ՕՐՕ» դաշինքի ապագայի իր ներքին զգացողությունների մասին, սակայն Ա. Մարտիրոսյանը կտրուկ հրաժարվեց նաև այդ թեմայով որևէ տեսակետ հայտնել:

«Դուք արդեն քաղաքական հարցեր եք տալիս: Չեղավ, չեմ պատասխանելու: Ես ասել եմ, որ քաղաքական հարցերին չեմ պատասխանելու: Ես քաղաքական արձակուրդի մեջ եմ, իսկ երբ այն կավարտվի՝ չեմ կարող ասել»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Ի դեպ, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նաև տեղեկացրել էր, որ հունիսի վերջին կուսակցության համագումար է անցկացվելու և, ամենայն հավանականությամբ, մոտ մեկ ամիս անց և՛ Արմեն Մարտիրոսյանը կխոսի, և՛ պարզ կլինի, թե առաջիկայում դեպի ուր կլողա «Ժառանգության» «առագաստը»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան