Աշխարհի ամենաէքստրեմալ փիրսինգները. ահասարսուռ փառատոն՝ Թայլանդում
ՖՈՏՈԱմեն տարի՝ չինական օրացույցի 9-րդ լուսնային ամսին (սեպտեմբեր/հոկտեմբեր) թայլանդցիները նշում են Բուսակերների փառատոնը։ Տեղացիները հավատում են, որ այն մարդիկ, ովքեր նշում են փառատոնը և մասնակցում դաժան տանջանքներին, մեծ հաջողությունների են հասնում գալիք տարվա ընթացքում։ Փառատոնի ընթացքում բոլոր մասնակիցները 10 օր սնվում են բացառապես բույսերով՝ հոգևոր մաքրության հասնելու համար։ Իսկ տանջանքների շրջանակներում մասնակիցները մերկ ոտքերով անցնում են վառվող ածուխների վրայով և բերանի շրջանում անասելի մեծ անցքեր անում՝ դրանց միջով զանազան իրեր անցկացնելով։
Փառատոնը սկզբնավորվել է 1825 թվականին, իսկ դրա մասնակիցներին արգելվում է միս ուտել կամ սեքսով զբաղվել փառատոնի ընթացքում։ Միայն տեսեք, թե ինչերի են պատրաստ մարդիկ հանուն «հաջողության»։



1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



