Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ազգային Ժողովի պրիմիտիվ թալանչիները

ԲԼՈԳ

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշ ժամանակ առաջ կառավարության նիստի աղմկահարույց ելույթը՝ «պրիմիտիվ» գողերի մասին, երևում է՝ բացարձակ չի սթափեցրել օրենսդիր մարմնում պատսպարված և ոչ պակաս պրիմիտիվ թալանչիներին, ովքեր առանց ամոթի միլիոներ են գրպանում պետական բյուջեից, որը գոյանում է ՄԵՐ տված հարկերից և այլնից: 
Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկը այսօր մի տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝ ԱԺ-ի արդեն նախկին նախագահ Գալուստ Սահակյանն ունեցել է 23 օգնական ու խորհրդական: Այս տեղեկության վերաբերյալ ԱԺ-ից ոչ մի արձագանք մինչև հիմա չի եղել, որից կարելի է ենթադրել, որ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Զարմանալի է՝ ինչպե՞ս կարելի է այդքան պորտաբույծի և ձրիակերի պահել ժողովրդի հաշվին: Համոզված եմ, որ այդ 23-ից ճնշող մեծամասնությունը ոչնչով չեն զբաղվել և ընդամենն աշխատավարձ են ստացել և թրև եկել պետության հաշվին այս կամ այն երկրում: Հետաքրիր է նաև իմանալ, թե այդ 23 օգնականն ու խորհրդականը ինչո՞ւմ են օգնել Գալուստ Գրիգորիչին և ի՞նչ խորհուրդներ են տվել: Դատելով պարոն Սահակյանի ելույթներից՝ հաստատ կարող եմ ասել, որ այդ օգնականների և խորհրդականների մեծ մասը տարրական անգրագետ և ապաշնորհ մարդիկ են: Գալուստ Գրիգորիչի ասելով. «Խորհրդականը և օգնականը, դա նրանք չեն, որ իրենք պետք է օգնեն կամ խորհուրդներ տան»:  

Եթե որոշ նախկին և ներկա պաշտոնյաներ ցանկանում են իրենց յուրայիններին լավություն անել, ապա թող անեն իրենց գրպանի հաշվին: Օրինակ՝ մի երթուղայինի գիծ նվեր տան կամ ինչ-որ հյուրանոցում որպես մենեջեր ընդունեն, այլ ոչ թե պետության առանց այդ էլ սուղ միջոցները թալանեն: Գործադիր մարմնի պրիմիտիվ գողերին գումարվեցին օրենսդիր մարմնի պրիմիտիվ թալանչիները: 
Հ.Գ. Որքան տեղյակ եմ, ԱԺ-ում խորհրդականի և օգնականի ՄԻՆԻՄԱԼ աշխատավարձը կազմում է 150 հազար դրամ: Այսինքն՝ ամսական միայն 3 միլիոն 450 հազար դրամ գնացել է ԱԺ նախագահին սպասարկող օգնականներին և խորհրդականներին որպես աշխատավարձ: Բայց համոզված եմ, որ թիվն ավելի մեծ է: Պատերազմող և բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ ունեցող երկրի համար սա անասելի ճոխություն է: Այս գումարները ավելի լավ է ուղղել ԲԱՆԱԿԻՆ և խրախուսել այսպիսի պորտաբույծների արտագաղթը: 
Իմ կարծիքով՝ ԱԺ նախագահին արդյունավետ գործունեության համար 5-6 խորհրդականից և օգնականից ավել պետք չէ:

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան