WannaCry միջազգային վիրուսային գրոհի վնասը գերազանցել Է 1 մլրդ դոլարը. փորձագետներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆWindows գործառական համակարգով համակարգիչների վրա վերջերս իրականացված համատարած կիբեռգրոհը՝ WannaCry վիրուսի օգտագործմամբ, հանգեցրել Է վնասի, որի չափը գերազանցել Է 1 միլիարդ դոլարը: Այս մասին հայտնել Է McClatchy լրատվական ծառայությունը՝ վկայակոչելով ամերիկացի փորձագետների:
Նրանց խոսքով՝ մայիսի 12-ին սկսված կիբեռգրոհի հետեւանքով մեկ շաբաթից պակաս ժամանակամիջոցում մինչեւ 300 հազար համակարգիչներ են վարակվել առնվազն 150 երկրներում: Ըստ որում ամերիկացի մասնագետները չեն բացառում ապագայում ցանցահենների կողմից համանման գործողությունները:
«WannaCry-ի հասցրած ենթադրյալ վնասն ընդամենն առաջին չորս օրվա ընթացքում գերազանցել Է 1 միլիարդ դոլարը՝ հաշվի առնելով խոշոր կազմակերպություններում արտադրության ընդգրկուն ընդհատումներն ամբողջ աշխարհում»,- նշել Է KnowBe4 ընկերության ղեկավար Սթյու Սյուվերմանը: Իր վերլուծության մեջ նա ներառել Է տվյալների կորուստը, արտադրողականության նվազումը, կազմակերպությունների, դատական փորձաքննությունների աշխատանքի ընդհատումները եւ այլ գործոններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



