Կառավարության առաջարկությամբ ԱԺ-ն հունիսի 8-ին կգումարի արտահերթ նիստ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին առաջարկելու է հունիսի 8-ին ժամը 11-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրակարգում կընդգրկվի չորս հարց:
Մասնավորապես, ԱԺ քննարկմանը կներկայացվի հակակոռուպցիոն փաթեթը, Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, պետական գույքի մասնավորեցման և համայնքների խոշորացման հարցերը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



