«Բելավիա»-ն վերսկսել է թռիչքները Երևանի «Զվարթնոց» օդանավակայան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲելառուսական ավիափոխադրող «Բելավիա» ընկերությունը մայիսի 24-ից վերսկսել է ավիափոխադրումները Երևանի «Զվարթնոց» օդանավակայան:
Թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ՝ Մինսկից Երևան՝ չորեքշաբթի և կիրակի օրերին, իսկ Երևանից Մինսկ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Թռիչքը տևելու է երեք ժամ և տասը րոպե:
Մինսկից Երևան թռիչքների տոմսի արժեքը կսկսվի 114 եվրոյից, իսկ Երևանից Մինսկ տոմսերի արժեքը՝ 152 եվրոյից: Հետադարձով թռիչքների տոմսերի արժեքը կսկսվի 226 եվրոյից՝ ներառյալ հարկերը:
«Բելավիա»-ն Բելառուսի խոշորագույն ավիափոխադրող ընկերությունն է, որը թռիչքներ է իրականացնում եվրոպական ու ասիական 27 երկրի 49 օդանավակայաններ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



