Երևան, 25.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչու՞ չի կարելի աղ և շաքարավազ մինչև մեկ տարեկան երեխաներին

ԼԱՅՖ

Նախևառաջ եկեք ուսումնասիրենք մի քանի հիմնական կարծիքներ.

«Ինչո՞ւ եք մտածում, որ Ձեր բալիկը սննդի մեջ աղի կարիք ունի »
Դուք մտածում եք, որ սկզբնական շրջանում հավելյալ սնունդ չընդունելու պատճառն այն է, որ սնունդն անալի է:

Սա ամենահաճախ արվող սխալներից է, Ձեր բալիկը չի հետաքրքրվում սննդով, քանի որ սովորել է կրծքի կաթին և չի ցանկանում կերակրվել նոր, իր համար անծանոթ սննդով: Նա, ով վեց ամիս կերակրվել է միայն կկ-ով և չգիտի աղի համը, կարիք չունի սննդի մեջ աղի ավելացման:

Նա չի կարող ցանկանալ կամ կարիքը ունենալ մի բանի, որ դեռևս չի փորձել:
Երեխայի կերակրի մեջ աղի ավելացման վնասակար հետևանքները
Օրական աղի պահանջը երեխայի մոտ կազմում է 1գ-ից էլ քիչ (0.4գ. նատրիում) և այն ստանում է մեծ մասամբ կկ-ից կամ կխ-ից: Այդ պատճառով հավելյալ աղը ծանրաբեռնվածություն կլինի երեխայի երիկամների համար և դրանք չեն կարող հավուր պատշաճի իրենց գործառնությունը կատարել հավելյալ ծանրաբեռնվածության պատճառով:

Երեխայի կերակրի մեջ աղի ավելացման բացասական կողմերը
Կերակրի աղի մեջ առկա նատրիումը երեխաների մոտ բարձրացնում է արյան բարձր ճնշման և երիկամային անբավարարության ռիսկը: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ արյան բարձր ճնշման հավանականությունն ավելի մեծ է վաղ տարիքի երեխաների մոտ: Հիպերտոնիկ հիվանդությունը մեծահասակների մոտ սրտի և ուղեղի կաթվածների գլխավոր պատճառներից մեկն է հանդիսանում:

Երեխայի կերակրի մեջ աղից խուսափելու մյուս կարևոր պատճառն այն է, որ օրգանիզմում աղի ավելցուկը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության: Երիկամներն օրգանիզմում գործում են որպես ֆիլտրեր, որոնք վերացնում են այնպիսի տարրերի ավելցուկ, ինչպիսիք են, նատրիումը, կալիումը, ֆոսֆորը և այլն, և պահպանում են տվյալ նյութերի անհրաժեշտ չափաբաժինը:

Մյուս վտանգն այն է, որ օրգանիզմում աղի մեծ քանակը կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ օրգանիզմում աղը լուծվում է միայն ջրով, և օրգանիզի ջրերն օգտագործվում են աղերի վերացման համար: Սա կարելի է կապել շաքարային դիաբետի նախանշաններից մեկի հետ: Շաքարային դիաբետով տառապող մարդիկ միզելու պահանջ շատ հաճախ են ունենում, քանի որ շաքարի ավելցուկն օրգանիզմում լուծվում է ջրի միջոցով, որն էլ հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման:

SACN(Scientific Advisory Committee on Nutrition)-ը խորհուրդ է տալիս աղի հետևյալ չափաբաժինները նորածինների, վաղ տարիքի մանուկների և երեխաների համար
Տարիքը Աղի առավելագույն քանակը
0-6 ամսականներ < 1 գր (0.4գր նատրիում)
6-12 ամսականներ < 1 գր (0. 4գր նատրիում)
1-3 տարեկաններ 2 գր (0.8գր նատրիում)
4-6 տարեկաններ 3 գր (1.2գր նատրիում)
7-10 տարեկաններ 5 գր ( 2 գր նատրիում)
11 տարեկան և բարձր 6 գր (2.4 գր նատրիում)
Որոշ մարդիկ խորհուրդ են տալիս մի պտղունց աղ ավելացնել երեխայի կերակրի մեջ, բայց դա նույն չափ վտանգավոր է, հաշվարկվում է, որ մեկ պտղունց աղը հավասար է ¼ գրամի:

Մեկ պտղունց աղը, որ օրական երեք անգամ ավելացվում է կերակրի մեջ, հավասար է ավելի քան 0,75 գր աղի, որն ի հավելում կկ-ում կամ կխ-ում առկա աղին, երեխայի օրգանիզմում կհանգեցնի աղի ավելցուկի, որի վտանգների մասին արդեն նշեցինք:
Ինչպես համ ավելացնել երեխայի կերակրի մեջ առանց աղ ավելացնելու
Դուք կարող եք ձեր երեխայի սնունդն ավելի համեղ ու հետաքրքիր դարձնել՝ ավելացնելով իր տարիքին համապատասխան համեմունքներ:

Ինչո՞ւ չի կարելի շաքարավազ մինչև մեկ տարեկան երեխաներին
Շատ մայրիկներ մտածում են, որ մինչև մեկ տարեկան երեխաներին շաքարի արգելումը նշանակում է նաև որ չի կարելի քաղցր սնունդ և հրաժարվում են երեխաներին քաղցրահամ միրգ տալուց: Շաքար ասելով՝ մենք ի նկատի ունենք «Սպիտակ ռուֆինացված շաքարը» , այլ ոչ թե մրգերի բնական քաղցրությունը և բնական քաղցրացուցիչները:

Ինչո՞ւ է շաքարավազը վնասակար մինչև մեկ տարեկան երեխաների համար
Հիմնականում շաքար ավելացնում են կաթի, մրգային հյութերի, մրգային պյուրեների, շիլաների, յոգուրտների մեջ դրանք քաղցրացնելու համար: Երեխայի սննդի մեջ շաքարավազ ավելացնելով՝ մենք լրացուցիչ ծանրաբեռնում ենք օրգանիզմը,բարձրացնում քաղցրի նկատմամբ նրա պահանջը: Երեխայի աճին զուգահեռ նա աստիճանաբար կսկսի ուտել միայն քաղցրացված սնունդ և կհրաժարվի այլ սննդատեսակներից:

Մանկական սննդի մեջ շաքարավազի ավելացումը նաև մեծացնում է մանկահասակ երեխաների մոտ կարիեսի զարգացման հավանականությունը: Քաղցրացված սննդի մնացորդներից բերանում մնացած բակտերիաները կարիեսի առաջացման գլխավոր պատճառներից են: Այդ բակտերիաները գործառնում են բերանում առկա շաքարի մնացորդների հետ, և սկսվում է կարիեսի գործընթաց:

Որոշ ծնողներ սովորություն ունեն պառկած դիրքում երեխաներին շշով կերակրել: Հետազոտությունները ցույց են տվել, որ դա բարձրացնում է ականջի ինֆեկցիաների ռիսկը, դա տեղի է ունենում այն պատճառով, որ երբ երեխան պառկած դիրքում շիշը բերանին է, երբեմն կարող է կաթը ծորալ բերանից և կաթալ ականջի մեջ, դա հանգեցնում է ականջի մեջ և հարակից շրջանում բակտերիաների զարգացման և առաջացնում է ականջի ինֆեկցիա:

Բացի ատամների կարիեսից կամ ականջի ինֆեկցիայից, երեխայի սննդակարգի մեջ շաքարի մեծ քանակը ավելացնում է հետագա տարիներին շաքարային դիաբետի առաջացման վտանգը:

Պետք է նշել, որ իր բնական վիճակով նատրիումն առկա է մթերքների մեծամասնության մեջ, ներառյալ մրգերի, բանջարեղենների, հատիկավորների և լոբազգիների մեջ: Մրգերի մեծամասնությունն իր բաղադրության մեջ մեծ քանակությամբ բնական շաքար են պարունակում: Այս աղբյուրները բավարար են,որ երեխայի մոտ բավարարվի նատրիումի և շաքարի պահանջը: Կանադայի Կալգարի համալսարանի կողմից կատարված հետազոտության արդյունքում հաստատվել է, որ վաճառվող մանկական սննդի 60%-ը պարունակում է մեծ քանակությամբ աղ և շաքարավազ: Երեխայի սննդի մեջ աղի և շաքարավազի ավելացման պատճառով, հետագայում երեխայի համային ընկալումները սխալ ուղղությամբ են զարգանում և դա շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում:
Այսպիսով, հարգելի՛ ծնողներ, շատ ուշադիր եղեք, թե ինչպիսի սնունդ եք տալիս ձեր երեխաներին: Մանրամասն կարդացե՛ք մանկական սննդի բաղադրությունը և խուսափե՛ք շաքարավազ և աղ ավելացնելուց, մինչ երեխան չի դառնում մեկ կամ մեկուկես տարեկան:

Վաղ տարիքում խուսափելով շաքարավազ և աղ տալուց, դուք կարող եք վստահ լինել, որ երեխան աղի կամ շաքարավազի նկատմամբ կախվածություն չի ունենա, և ամենագլխավորը, կնվազեցնեք հետագայում այնպիսի վտանգավոր և մահացու ելք ունեցող հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսիք են հիպերտոնիան՝արյան բարձր ճնշումը, և շաքարային դիաբետը:

«Ալ Նասրը» 5:1 հաշվով հաղթեց «Ալ Զավրային» 22-ամյա երիտասարդը համարանիշները գողացել էր գումար շորթելու նպատակով Մահացել է REN TV-ի հիմնադիրը Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարում տեղի է ունեցել դպրության, աստիճանների տվչության արարողություն Նախքան Ամանոր ձյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Արթուր Դավթյանի վարկանիշը գերազանցել է անհրաժեշտ 2,500-ի շեմը, ինչի շնորհիվ նա կստանա գրոսմայստերի կոչումը «Ուսումնասիրվել է հուշահամալիրի շինարարական աշխատանքների՝ նախագծային լուծումներին համապատասխանությունը». ԿԳՄՍՆ Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան Հայտնի հեռուստահաղորդավարը ընկել է շենքի տանիքից Արտառոց դեպք Երևանում․ Իջևանի հիվանդանոց դիմած երիտասարդը հայտնել է, որ իր նկատմամբ Երևանում պարեկը բռնություն է կատարել «Եվրոմեդիա24»–ը «Հայ երգի պահապան» պատվավոր մրցանակը շնորհել է Ռուբեն Մաթևոսյանին (տեսանյութ)34-ամյա վարորդը «Hongqi»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 3 աղջկա Ավտովթար․ բեռնատարը դեպքի վայրից դիմել է փախուստի Մենք մեր հակառակորդներին ասացինք` Հայաստանը թույլ չէ, պարզապես ունի թույլ ղեկավարություն. այս տարի մենք հույսը վերադարձրինք մեր ազգինԻրենց «վնուշատ» անողների հանդեպ անողոք եմ լինելու. կարող եմ երդվել՝ մեկ բևեռով Փաշինյանին կհաղթենքՀնդկաստանում արջը ներխուժել է դպրոց և տարել երեխաներից մեկին «Տավուշ բերդի խոստացված ամրակայումն այդպես էլ չկատարվեց, այն քայքայվում է». ահազանգ IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար Սամվել Կարապետյանի նվերը Գյումրի քաղաքին․ այս տարի կլուսավորենք խավարը` միասինԺողովուրդն ու Եկեղեցին միասնական են՝ ընդդեմ իշխանության հակաեկեղեցական արշավիՀայաստանում փակ ավտոճանապարհներ կան Ռուբենը և իր ստերը․ Ալիկ ԱլեքսանյանՊապիկյանը հանձնարարականներ է տվել Հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ Մանրամասներ՝ Ալիև–Պուտին հեռախոսազրույցից․ ի՞նչ են քննարկել Ամիօ փաթեթներ․ նոր սերնդի բանկային լուծում՝ Ամիօ բանկիցՎճռաբեկ դատարանի գործողությունների վերաբերյալ մեր գնահատականները հստակ են և ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի դեպքում այն ընդհանրապես իրավունքի պաշտպանության մեխանիզմ չէ. Արամ Վարդևանյան Ուկրաինան հայտնում է կարևորագույն էներգետիկ օբյեկտի վնասման մասին Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում Գաղտնի Ձմեռ Պապը՝ idplus-ում․ անանուն նվեր-քարտեր«Նամակ անցյալից»․ Կան նամակներ, որոնք չպետք է բացվեն․ Անի Երանյանը լուսանկարներ է հրապարակել Այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց է ընթանում. Ալիև ՄԱԿ-ը դատապարտել է ԱՄՆ ձեռնարկած Վենեսուելայի ծովային շրջափակումը Աբովյանում «Mercedes GL»-ն բախվել է կայանված «BMW»-ին, «ՎԱԶ 2121»-ին, վերջինը՝ «Opel»-ի, «Opel»-ն էլ՝ «Nissan»-ին․ «BMW»-ի վարորդը ենթարկվել է վրաերթի և տեղափոխվել հիվանդանոց Ադրբեջանական բենզինը կվաճառվի 440 դրամով. տնտեսական, թե՞ քաղաքական գործարքՏեր Վրթանեսը դուրս է գրվել հիվանդանոցից Սուրեն Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական զորամաս Խաղաղությունը միֆ է, Ադրբեջանի պահանջները՝ անվերջ․ Արմեն ՄանվելյանԱյս տարի լինելու է որոշիչ տարի՝ միասնության կամ պատերազմի, աղքատության կամ բարեկեցության, ազգային հպարտութան կամ եկեղեցու հետապնդման․ «Մեր ձևով»Հռոմի պապ Լևոն 14-րդը կոչ է արել Սուրբ Ծննդյան տոներին ամբողջ աշխարհում դադարեցնել ռшզմական գործողությունները Վանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Բնակարանը չմաքրելու պատճառով ամուսինը կյանքից զրկել է նախկին կնոջը․ նոր մանրամասներԳագիկ Ծառուկյանն անելու է հնարավոր ամեն բան, որ գյումրեցի մանուկների ցանկությունը կյանքի կոչվի, ու Ամանորն ու Սուրբ Ծնունդը տոնական մթնոլորտում դիմավորեն բոլորը. Իվետա Տոնոյան Հերթական մանիպուլյացիան, հերթական «սենսացիան»՝ զրո փաստերով․ Շիրազ ՄանուկյանցՉինաստանը պատրաստվում է գրավել Թայվանը մինչև 2027 թվականը. Պենտագոն Հայտնաբերվել է շուրջ 3 կիլոգրամ թմրամիջոց, ձերբակալվել են 35 և 33 տարեկան տղամարդիկ Լոռիում «ՎԱԶ 2107»-ը բախվել է հողաթմբին ու գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում, վիրավnր կա․ Shamshyan «Մենք երբեք նման բան չենք տեսել». hնագետները զարմացած են Գյումրիում տղան դանակաhարել էր ծնողներին. ի՞նչ նորություններ կանԻնչ ենք մաղթում մենք 2026թ-ին ընդառաջ. ՀՀԿ