Համերգ՝ նվիրված Լեհաստանի 650–ամյա հայ համայնքին
ՄՇԱԿՈՒՅԹԿամերային երաժշտության տանը Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողների կատարմամբ հնչել են լեհ կոմպոզիտորների գործերը: Համերգը, որը կազմակերպել են Երևանի պետական կոնսերվատորիան ու Սփյուռքի նախարարությունը, նվիրված է եղել Լեհաստանում հայ համայնքին:
Ներկա են եղել նաև Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը և Հայաստանում Լեհաստանի հյուպատոսը:
«Հայկական համայնքը Լեհաստանում 650 տարվա պատմություն ունի: Լեհաստանում այսօր բնակվում է մոտ 50 հազար հայ: Նրանք իրենց ներդրումն ունեն Լեհաստանի գիտական, կրթական, մշակութային ոլորտների զարգացման գործում: Եվ պատահական չէ,որ Լեհաստանի առաջին Սահմանադրությունը հենց հայերն են գրել»,– նշել է Սփյուռքի նախարարի պաշտանակատար Հրանուշ Հակոբյանը:
Կոնսերվատորիայի Երաժշտության պատմության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Նարինա Ավետիսյանի խոսքով հայ–լեհական կապերին նվիրված այս համերգը կարևոր է հատկապես նրանով, որ երիտասարդ երաժիշտներն են կատարում լեհ դասականների գործերը:
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



