Գեներալ Աունի կոչն ընդդեմ սիոնիստական թշնամու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄայիսի 24–ին Լիբանանը տոնում է երկրի հարավային շրջանի անվտանգության գոտուց իսրայելական զորքերի դուրսբերման 17–ամյակը և սիոնիստական օկուպացիայի դեմ հաղթանակը: Լիբանանի զինված ուժերի հրամանատար գեներալ Ժոզեֆ Աունը այդ առիթով իր զորքին կոչ է արել չկորցնել զգոնությունը, որպեսզի, հարկ եղած դեպքում, սիոնիստական թշնամուն հակահարված տրվի և խափանվեն այն բոլոր ծրագրերը, որ Իսրայելն է ծրագրում Լիբանանի դեմ:
Հիշեցնենք, որ նախորդ օրը լիբանանյան Ալ–Լօվա թերթը գրել էր, թե ԱՄՆ–ն ու Իսրայելը ծրագրում են հարվածել Հըզբոլլահին, ինչպես նաև՝ նրանց հետ կապ ունեցող ռազմական օբյեկտներին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



