Մանչեսթրի մահապարտի եղբայրն իմացել Է պատրաստվող ահաբեկչության մասին. ABC News
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄանչեսթրի ենթադրյալ մահապարտ-ահաբեկիչ Սալման Աբեդիի կրտսեր եղբայրը գիտեր պատրաստվող ահաբեկչական գործողության մասին, բայց չի իմացել, թե դա երբ եւ որտեղ կարող Է տեղի ունենալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լիբիայի հակաահաբեկչական ստորաբաժանման պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Դագդուգին:
Դագդուգի խոսքով՝ ենթադրյալ մահապարտի կրտսեր եղբայր Հաշիմը այդ մասին պատմել Է Լիբիայում կայացած հարցաքննության ընթացքում: Նա խոստովանել Է, որ գիտի, թե ինչպես Է պատրաստվել պայթուցիկ սարքը եւ կարծում Է, որ ենթադրյալ ահաբեկիչն ինքնուրույն Է հավաքել այն: Հաշիմի խոսքով՝ ինքն օգիություն Է ցույց տվել իր եղբորը, այլ մանրամասնություններ նա չի հայտնել:
Լիբիայի իշխանությունների տվյալներով՝ եղբայրներն իրենց համարում Էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ: Նրանք Համացանցում ուսումնասիրում Էին զինյալների տեսագրությունները, այդ թվում՝ այն տեսահոլովակները, որտեղ պատմվում Է պայթուցիկ սարքի պատրաստման մասին, նշել Է Դագդուգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



