Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թրամփի վատիկանյան 30 րոպեն իսկական փրկօղակ էր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Չնայած ԱՄՆ–ում հակաթրամփյան քարոզչության թեժացմանը, նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է իր մեծ տուրնեն, ասես՝ ոչինչ էլ չի պատահել: Այս անգամ նրա կարճատև հանգրվանը Վատիկանի առաքելական պալատն էր, ուր Թրամփը ժամանեց, նախ՝ օդակայանում Պապի շվեյցարական գվարդիայի պատվո շքախմբի և պրեֆեկտ Գեորդ Գենսվայնի ընդունելությանն արժանանալով:
 
Ֆրանցիսկ պապը Թրամփին դիմավորեց իր գրասենյակի դռների մոտ, ինչից հետո ԱՄՆ նախագահը հայտարարեց, թե իր համար մեծ պատիվ է նման հյուրընկալության արժանանալը: Եվ դա այն դեպքում, երբ, հայտնի բան է, Թրամփը մի անգամ չէր արժանացել Պապի քննադատությանն ու այնքան անխոհեմ գտնվել, որ կոպտորեն հակադարձել էր նրան: Օրինակ՝ երբ ԱՄՆ նախագահը որոշել էր արգելափակել մահմեդականների մուտքն իր երկիր կամ՝ պատ կառուցել Մեքսիկայի սահմանին, Ֆրանցիսկ պապը հայտարարել էր, թե կամուրջների փոխարեն պատեր կառուցելը և տանդ դռները քեզ պես արարածի առջև փակելը հարիր չէ քրիստոնյային: Թրամփն էլ պատասխանել էր, թե, եթե Վատիկանը մի օր ԴԱԻՇ–ի հարձակմանը ենթարկվի, ինչը նրանք երազում են, վստահաբար, Պապը ծնկի կգա ու ողջ հոգով սրտանց կաղոթի, որպեսզի ԱՄՆ–ն հենց իր պես նախագահ ունենա: Նաև հավելել էր, թե դաստիարակվել է մի տան ներսում, որի պատերը ներծծված էին քրիստոնեական ոգով, և, որ՝ դեռ վաղ մանկության տարիներին են ծնողներն իր համար Աստվածաշունչ կարդացել:
 
Այսպիսի հեռակա երկխոսությունից հետո ո՞րն էր այդ 30 րոպեանոց այցի իմաստը՝ կհարցնեք: Հատկապես, որ՝ Թրամփը ավետարանական քրիստոնյա է և առանձնապես սրբազան երկյուղով չի մոտենում ո՛չ Վատիկանի պատերին, ո՛չ՝ Պապին: Ի վերջո, նա առանց Պապի էլ շատ անելիք ունի այս ընթացքում՝ հնարավոր իմփիչմենթի գործընթացի հեռակա կառավարումը չհաշված, Մեծ յոթնյակի երկրների գագաթաժողովը Հռոմում, Բրյուսելում ՆԱՏՕ–ի գագաթաժողովը և այլն:
 
Մեր կարծիքով՝ խնդիրն ակնհայտ է: Նախ՝ պապերի ազդեցությունը մշտապես այնքան մեծ է եղել Լատինական Ամերիկայի երկրներում, որ նրանք ավանդաբար այս տարածաշրջանի դեմքը և ոչ ֆորմալ առաջնորդն են համարվել: Իսկ ծննդով արգենտինացի Ֆրանցիսկ պապի նկատմամբ այստեղ այնպիսի սեր, հիացում ու հարգանք է թագավորում, որ Թրամփը վերջապես հասկացել է այն, ինչ վաղուց պիտի գլխի ընկներ, եթե նոր վարչակազմը որոշել է խաղի նոր կանոններ հաստատել Լատինական Ամերիկայում, չի կարող սիրալիր չլինել Պապի հանդեպ և գոնե քաղաքավարի ընդունելություն չակնկալել նրանից՝ այդկերպ կոտրելով այն հակակրանքը, որ հարևաններն են տածում իր նկատմամբ:
 
Թրամփը Վատիկանում հնարավորություն ունի ջնջել Ֆրանցիսկ պապի հետ տհաճ բանավեճի հիշողությունը, ներկայանալ որպես լավ քրիստոնյա՝ փրկելով դեմքը (ինչպես Սաուդյան Արաբիայում վարվեց՝ արաբական երկրների առաջնորդների հետ հանդիպմամբ փոխելով հակամահմեդականի իր իմիջը), խոսելով գլոբալիզացիայի, աղքատների, միգրացիայի, մի խոսքով՝ բոլոր այն թեմաների վերաբերյալ, որոնք մշտապես Վատիկանի ուշադրությանն են արժանանում:
 
Ու թեպետ կողմերը դժվար թե հասցնեն զուտ հոգևոր թեմաներ քննարկել, միևնույն է, հանդիպումը չի կարող դրական ներգործություն չունենալ: Մանավանդ, որ՝ Թրամփի վարչակազմում էլ կան կաթոլիկներ: Օրինակ՝ նրա հաղթանակն ապահոված հայտնի Սթիվ Բենոնը, խորհրդական Քելլիեն Քոնուեյը և այլք, որոնք նախաձախնդիր կաթոլիկներ են և հավատում են Պապին, որը կարծում է, թե սահմաններ չճանաչող նոր աշխարհակարգի հիմքում նաև անսահման անհոգություն, անուշադրություն է դրվում ազգերի, տնանկ, տկար, կարիքավոր մարդու նկատմամբ, և պետությունները հաճախ են սկսել զբաղվել ոչ թե հանուրի, այլ փոքր խմբերի կոորպորատիվ շահերի ներկայացմամբ ու բավարարմամբ:
 
Ի վերջո, ինքը՝ Թրամփն էլ համակարգից հոգնած մարդկանց միջոցով Սպիտակ տանը հայտնվեց, և չնայած զրույցի մանրամասները չեն ներկայացվում, վստահ եմ՝ Պապը չի խորշի նրան ոչ միայն այդ մասին հիշեցնել, այլև ցույց տալ մահմեդականներին մուտքի արտոնագիր չտալու, այնուհետ նրանց հետ սուսերով պար բռնելու՝ միլիարդավոր դոլարների արժողությամբ արկածախնդրության վտանգավորության մասին:
 
Ի դեպ, ԱՄՆ նախագահը Պապի առաքելական պալատ է ժամանել կնոջ՝ Մելանիի, փեսայի՝ խորհրդական Ջարեդ Քուշների, և ողջ աշխարհում իրական առաջին տիկին համարվող դստեր՝ Իվանկայի հետ միասին, որն ամուսնու պես օրթոդոքս հրեա է: Հավանաբար, Թրամփ պապիկի՝ քրիստոնեական ոգով ներծծված պատերն Իվանկայի վրա կամ չեն ազդել, կամ Ջարեդի սերն է ավելի հզոր գտնվել, եթե ժամանակին, Նյու Յորքի ռավինի արգելքի պայմաններում, հաջողացրել է ծանր քննաշրջան անցնել՝ վերջնականապես հուդայականությանը փարվելով: Հետաքրքիր է նաև, որ Սաուդյան Արաբիայի պարտադիր դրես–կոդը խախտելով և թագավորի առաջ գլխաբաց կանգնելով՝ Մելանի Թրամփը Վատիկանում հարգել էր ընդունելության ոչ պարտադիր կարգը և շղարշե գլխաշորով ու զուսպ սև զգեստով էր ներկայացել Պապին...
 
Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ Լավրով