Բրազիլիայում գրեթե 50 մարդ Է տուժել զանգվածային անկարգությունների ընթացքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Բրազիլիայի մայրաքաղաքում զանգվածային բողոքներն ու անկարգություններն ավարտվել են 49 մարդու վիրավորվելով, եւս յոթը ձերբակալվել են, ինչի մասին հայտնել Է Folha de Sao Paulo պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մայիսի 24-ին Բրազիլիայում տեղի են ունեցել նախագահ Միշել Տեմերի հակառակորդների զանգվածային ակցիաներ՝ նրա պաշտոնաթողության եւ պետության ղեկավարի վաղաժամկետ ընտրությունների անցկացման պահանջով: Տարբեր գնահատումներով՝ դրանց մասնակցել Է 100 հազարից մինչեւ 150 հազար մարդ, սակայն իշխանությունները նշում են 35 հազար թիվը:
Նաեւ տուժել են յոթ նախարարությունների շենքեր, որոնց ճակատները ցուցարարներն ավերել են: Այդ շենքերից մի քանիսում կատարվել են հրկիզումներ եւ կողոպուտներ:
Նախագահ Տեմերը կարգադրել Է իրադրությունը վերցնել զինվորականների վերահսկողության տակ, որոնք մեկ շաբաթվա ընթացքում՝ մինչեւ մայիսի 31-ը կպահպանեն գերատեսչությունների շենքերը եւ կդիմակայեն ցուցարարներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



