Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թրամփը պետք է ցույց տա, որ ամերիկյան արժեքներն ու սկզբունքները կարևոր են իր համար. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը

– Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների ու Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հետաքննություն է սկսվել: Այդ մասին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը: Արդյունքներ արդեն կա՞ն:

– Հետաքննությունը դեռ շարունակվում է: Անհամբեր սպասում ենք արդյունքներին: Ընդ որում, ոչ միայն մենք՝ հայերս, այլև քուրդ, եզդի փոքրամասնությունները, ովքեր նույնպես մասնակցում էին խաղաղ ցույցին, նաև սենատորներ, կոնգրեսականներ, ովքեր խոսել են այդ միջադեպի դեմ, Վաշինգտոնի ոստիկանության պետը, և՝ թերթերը, ընդ որում ոչ միայն Ամերիկայում լույս տեսնող հայկականները, այլև ամերիկյան mainstream media–ն, որոնք նույնպես հետևել են այդ ամենին: Բոլորս հասկանում ենք՝ խայտառակ դեպք է տեղի ունեցել: Ու եթե դրան համարժեք պատասխան չտրվի, այն կարող է կրկնվել նաև այլ երկրներում կամ էլ հենց նույն Նահանգներում:

– Իսկ հետաքննություն սկսելն արդյո՞ք նշանակում է, որ քրեական գործ է հարուցվել:

– Ոչ: Չի նշանակում: Այդ հետաքննությունն անցկացնում է Պետքարտուղարությունը: Դրա արդյունքների հիման վրա միայն կորոշվի՝ հարուցվում է գործ, թե ոչ: Անցած շաբաթվա տվյալներով երկու մարդ ձերբակալվել էր: Բայց ես չգիտեմ՝ արդյոք նրանց ձերբակալությանը կհաջորդի քրեական գործի հարուցում կամ այլ մարդիկ նույնպես կներգրավվեն ու կձերբակալվեն:

– Իսկ ովքե՞ր են այդ երկուսը, Էրդողանի անվտանգության աշխատակիցնե՞րն են:

– Մեկը՝ այո: Ու հնարավոր է՝ նա արդեն ազատվել է: Մյուսի համար հաստատապես չեմ կարող ասել: Այդ գործը գաղտնի է պահվում: Թուրքական կողմը խնդիր է դրել նրանց ազատել այն հիմքով, թե իբր այդ մարդիկ ունեն դիվանագիտական անձեռնմխելիություն:

– Իսկ նման բան պնդելու հիմքեր ունե՞ն:

– Գիտեք, դա շատ բարդ ու խճճված հարց է: Պետք է պարզել, թե երկիր մուտք գործելիս նրանք ունեցե՞լ են այդ անձեռնմխելիությունը և արդյո՞ք ինչ բացառություններ են գործում: Կարծում եմ՝ այս դեպքը դաս պետք է լինի հենց պետքարտուղարության համար նաև հետագայի առումով: Պետք է վերանայվի այդ անձեռնմխելիությանը և դրա բացառություններին առնչվող օրենսդրությունը:

– Գուցե տպավորությունս սխալ է, բայց թվում է, որ Թրամփի վարչակազմն ավելի զգուշավոր և հանդուրժող է տրամադրված այդ միջադեպի հանդեպ, քան օրինակ, սենատորները կամ կոնգրեսականները:

– Թիլերսոնը, ով վարչակազմի անդամ է, հայտարարել է, որ հետաքննություն է ընթանում: Դա շատ գնահատելի է: Բայց Թրամփի խոսնակը ոչինչ չի ասել այդ առնչությամբ: Ես կուզեի, որ հենց Թրամփը կամ նրա բուն վարչակազմից, այսինքն՝ Սպիտակ տանից որևէ մեկը հայտարարություն աներ: Թուրքերի նման բարբարոս պահելաձևն անընդունելի է:

– Ինչպես Մաքքեյնն ասաց՝ սա երրորդ կարգի պետություն չէ:

– Շատ ճիշտ է ասել:

– Ի դեպ, նա պահանջել էր արտաքսել Թուրքիայի դեսպանին: Նրա կոչն այդպես էլ մնաց օդո՞ւմ:

– Այդ ամենը մեկ օրում չի լինում: Մյուս կողմից, Թուրքիան է սպառնում, որ ինքն իր դեսպանին հետ կկանչի: Թող հետ կանչի: Իր գործն է: Բայց երբ Անկարայում ԱՄՆ դեսպանին են կանչում, ու հաբռգել են այն աստիճան, որ ասում են՝ դուք եք մեղավոր եղել, այդտեղ պետք է պատասխան տրվի:

– Գուցե իմ նշած այդ մեղմ ու հանդուրժող վերաբերմունքն է եղել պատճառ, որ Թուրքիան իրեն նման բան թույլ տվեց՝ ԱՄՆ դեսպանի հետ կապված:

– Գուցե: Բայց Թուրքիան նման փորձ ունի: Եթե կհիշեք՝ մի քանի տարի առաջ, երբ Ֆրանսիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը, Թուրքիան իր դեսպանին հետ կանչեց՝ ի նշան բողոքի: Բայց մի քանի ամիս հետո հետ ուղարկեց: Վստահ եմ, որ այս դեպքի առնչությամբ էլ կփորձեն նման մի բան անել՝ հետ կկանչեն դեսպանին, նորից հետ կուղարկեն: Բայց արդեն ԱՄՆ պետք է որոշի, թե ինչ պատասխան պետք է տա:

– Թուրքական կողմը նշել է, որ անվտանգության աշխատակիցներն ինքնապաշտպանվել են: Թուրքական կողմը որևէ հիմք ունի՞ նման բան պնդելու:

– Ծիծաղելի է: Թուրքիայի նախագահի թիկնապահները փողոցի այս կողմում էին, իսկ խաղաղ ցուցարարները՝ մյուս կողմում, որտեղ փոքրիկ հրապարակ է: Նրանք անցան փողոցը, ու փայտերով կամ պարզապես մերկ ձեռքերով խայտառակ ձևով ծեծեցին մարդկանց: Բոլորս տեսագրությունները տեսել ենք: Նույնիսկ մի տեսագրություն կա, որտեղ երևում է, թե Էրդողանն ինչպես է հետևում այդ ծեծին:

– Սենատի հատկացումների հանձնաժողովի անդամներ Լինդսի Գրահամը և Պատրիկ Լեհին սպառնացել են դադարեցնել Անկարային տրվող ԱՄՆ օգնությունը: Այս սպառնալիքը որքանո՞վ է ռեալ, կարո՞ղ են սենատորները դադարեցնել այդ հատկացումները:

– Սենատորները կարող են կոչ հնչեցնել, պատրաստել բանաձև, այն ներկայացնել Կոնգրեսին ու Սենատին, ու եթե այդ կառույցները հաստատեն, բանաձևը պետք է դրվի նախագահի սեղանին՝ ստորագրելու համար: Այդ բանաձևը կարող է ներկայացվել բյուջեի նախագծի շրջանակներում, քանի որ վերաբերում է հատկացումներին: Կարող են նախագծում դրվել պահանջներ, որ եթե Թուրքիան այս, այս քայլերը չկատարի, ապա զրկվում է օգնությունից: Այս ամենն սկսվում է կոչերից: Ի դեպ, բյուջեի, հատկացումների հարցը երկար գործընթաց է և տևում է մինչև տարեվերջ:

– Թուրքիան ԱՄՆ–ի կարևոր գործընկերներից է, ՆԱՏՕ–ի անդամ է: Արդյո՞ք ԱՄՆ–ի համար Թուրքիայի քաղաքական կարևորությունը չի ազդի այս գործի քննության վրա:

– Ճիշտ է, որոշ հարցերում ԱՄՆ–ն Թուրքիային համարում է իր կարևոր գործընկերը: Բայց իր վարած ներքին ու արտաքին քաղաքականությամբ՝ Թուրքիան ցույց է տալիս, որ ինքը որևէ երկիր կարևոր չի համարում: Ուստի ԱՄՆ–ն պետք է որոշի՝ որքան կարևոր է Թուրքիան իր համար, եթե նույն արժեքները չեն կրում: Իր երկրի ներսում Թուրքիան չի կարևորում մարդու իրավունքները, ոտնահարում է ազատ մամուլի և ազատ խոսքի իրավունքը: Եվ ԱՄՆ–ն՝ որպես երկիր, որը կառուցվել է այդ արժեքների վրա, պետք է հաշվի առնի այդ հանգամանքը:

– Հենց ամերիկացի շատ վերլուծաբաններ նշում են, որ Օբամայի և նրա վարչակազմի համար քաղաքականություն իրացնելիս այդ սկզբունքներն ու արժեքները շատ կարևոր էին, իսկ Թրամփի համար առավել կարևոր է շահը՝ քաղաքական, թե տնտեսական:

– Ես դեռ հուսով եմ, որ Թրամփը ցույց կտա, որ գաղափարն էլ կարևոր է: Որպես ամերիկացի՝ մեզ սովորեցրել են, որ պետք է առաջնորդվել այդ գաղափարներով ու արժեքներով: Ամերիկան կառուցվել է հենց այդ սկզբունքների վրա: Ես վստահ եմ, որ մեր 353 կոնգրեսականներն ու սենատորները դա չեն մոռացել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա. Մասկ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Kia Forte»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին