Իրանը պատրաստ է երկարաձգել նավթի արդյունահանման կրճատման համաձայնագիրն ՕՊԵԿ-ի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է երկարաձգել նավթի արդյունահանման ծավալների կրճատման համաձայնագիրը:
«Մենք պատրաստ ենք շարունակել հետևել նույն համաձայնագրի կատարմանը, որն ընդունվել է նոյեմբերին», - նախարարին մեջբերում է Gazeta.ru-ն:
Իրանցի պաշտոնյան նաև ընդգծել է, որ Իրանի մասնակցությունը նավթի արդյունահանման ծավալների կրճատմանը որևէ կերպ չի անդրադառնա արտասահմանյան նավթային ընկերությունների հետ համագործակցության վրա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՕՊԵԿ-ի մոնիթորինգային նախարարական հանձնաժողովն առաջարկել էր երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



