Արաս Օզբիլիսը «Այքաս»-ին հաջողություն է մաղթել եզրափակչում
ՍՊՈՐՏՀայաստանի հավաքականի և «Բեշիկթաշ»-ի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսն անդրադարձել է Մանչեսթերում տեղի ունեցած ողբերգությանը և ինսթագրամի իր էջում գրել, որ մտքով Մանչեսթերի հետ է:
Ֆուտբոլիստը նաև հաջողություն է մաղթել իր նախկին թիմին` «Այքաս»-ին՝ Եվրոպայի լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ կայանալիք հանդիպմանը:
«Մտքերով Մանչեսթերում ենք: Հաջողություն քեզ, «Այաքս», եզրափակչում: Հուսով եմ, որ արդյունքը կլինի այնպիսին, ինչպիսին նախորդ անգամ՝ «Օլդ Տրաֆորդում»,- Ինսթագրամում գրել է Օզբիլիսը:
Եվրոպայի լիգայի եզրափակիչը կսկսվի այսօր՝ մայիսի 24-ին, Երևանի ժամանակով՝ 22:45-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



