Գաբրիել Սարգսյանը կես միավորով է հետ մնում Մեն կղզու մրցաշարի առաջատարից
ՍՊՈՐՏՇախմատի Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են ելույթները Մեն կղզու մրցաշարում:
Արմենպրես-ի հաղորդմամբ, մրցաշարի 7-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը առավելության է հասել: Իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել նաև Հրանտ Մելքումյանը և Սերգեյ Մովսիսյանը: Այս տուրից հետո Գաբրիել Սարգսյանը կես միավորով է հետ մնում առաջատարից, ով ունի 6 միավոր: Մովսիսյանը և Մելքումյանն ունեն 5 միավոր:
Մեն կղզու մրցաշարում առաջին տեղը զբաղեցնողը կստանա 10 հազար ֆունտ, իսկ 2-րդ, 3-րդ տեղերում հանգրվանողները, համապատասխանաբար, 5 հազար և 3 հազար ֆունտ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



